• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

1941-1944 թվականների Ազգային դիմադրությանը և Ազգային Պայքարին նվիրված միջոցառում Սալոնիկում

09 մայիսի, 2022

Մայիսի 9-ին Սալոնիկում քաղաքական ղեկավարության, քաղաքային իշխանությունների, հյուպատոսությունների, իրավապահ ու անվտանգության մարմինների ներկայացուցիչները մասնակցեցին մայիսի 9-ի գլխավոր ձեռնարկին` նվիրված Ազգային Պայքարին և 1941-1944 թվականների Ազգային դիմադրությանը` ընդդեմ նացիզմի և ֆաշիզմի։ Միջոցառումը տեղի է ունեցել «Զեյթենլիկ» դաշնակցային ուժերի գերեզմանատան տարածքում։

Միջոցառման շրջանակներում տեղի է ունեցել ծաղկեպսակների զետեղման արարողություն, մատուցվել է աղոթք՝ ի հիշատակ ռազմիկների, ինչպես նաև 1941-1944 թթ Ազգային դիմադրության զոհերի: Միջոցառումը կազմակերպվել էր Կենտրոնական Մակեդոնիայի նահանգապետարանի կողմից:

Հունաստանում ՀՀ դեսպանության անունից միջոցառմանը մասնակցել է՝ Սալոնիկ քաղաքում ՀՀ Պատվավոր հյուպատոս Ակիս Դագազյանը։ 1945 թվականի Մեծ հաղթանակի համար իրենց կյանքը զոհաբերեցին հազարավոր հայեր: Մեր հայրենակիցները կռվել են նաև Ազգային դիմադրության շարքերում՝ բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ Հունաստանում:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: